Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:
«Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Գրիգորյանը մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնչեցրած ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս...
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Ովքեր են լինելու ԱԺ ղեկավար կազմում. «Հրապարակ»-ին ՔՊ նիստից մանրամասներ են հայտնի դարձել
«Հրապարակ»-ը գրում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր վարչության անդամները հանդի...