Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության վարչությունից:
Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:
Տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ես երբեք չեմ ասել՝ չենք վերադարձնելու Ադրբեջանին 7 շրջանները. անգամ ասել եմ՝ Աղդամն իմ հայրենիքը չէ. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը։ Լրատվամիջոցի հետ նա խոսել է Արցախյան 2-րդ պատերազմի և պար...
Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտ...
Լիտվայի, Ավստրիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարները վաղը կժամանեն Հայաստան. Փաշինյանը հանձնարարականներ է տվել
Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք...
Նախագահը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյ...