Փաշինյանը որոշում է ստորագրել. ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցվում է

Նիկոլ Փաշինյանը վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 740-լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:

 

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը»,-ասված է որոշման մեջ:

 

 Аuroranews-ը կապ հաստատեց ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանի հետ: Վերջինս պարզաբանեց, որ բաժինը գործում է և շարունակում է կատարել իր գործառույթները: Նախկինում այս բաժինը ՊՈԱԿ - կարգավիճակ ուներ, 2018-ին որոշվեց դարձնել վարչություն` արդյունավետությունը բարձրացնելու համար: Սակայն ուսումնասւիրություն կատարելով պարզ դարձավ, որ որևէ կառուցվածքային փոփոխություն անհրաժեշտ չԷ, պետք չէ դարձնել վարչություն:

 

 Այսպիսով, չեղարկվում է սեյսմիկ պաշտպանության բաժինը որպես վարչություն դարձնելու մասին որոշումը, այն կգործի ինչպես նախկինում` կլինի ՊՈԱԿ;