
Ողբերգտական դեպք. Լոռիում մեքենան մի քանի պտույտ կատարելով շրջվել է և հայտնվել ձորում, ինչի արդյունքում կա 2 զոհ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:50-ի Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը , վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: Մահացածները կանայք են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները Երևանի բնակիչներ, 68-ամյա Ռիմա Ոսկանյանն էր և 62-ամյա Ռոզա Ոսկանյանն էր: Նրանք հարազատ քույրեր էին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: