Մեղադրանքն ամբողջովին կեղծ է․ ես մեղավոր չեմ․ Սերժ Սարգսյան
Ես լսեցի մեղադրողի ընթերցածը, այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով դատավոր Վահե Միսակյանի հարցին, թե իրեն մեղավոր ճանաչու՞մ է, թե՞ ոչ։
«Մեղադրանքն ամբողջովին կեղծ է, մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է Դատախազության կողմից քաղաքական պատվերի շրջանակում»,-նշեց նա։
Դատավորի ճշտող հարցին՝ այսինքն` կարող են արձանագրել, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ»:
Հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ահաբեկման նոր արարքներ. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արցախցիներին կոչ է անում ադրբեջանական իշխանությունների խուճապ...
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: «Արմենպրես»-ի հարցի...
Գրիգորի Խաչատուրովն ազատվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատ...
8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանա...