«Իդիոտկա». Թովմասյանը դատի է տվել Նազարյանին

Հունիսի 30-ին Թագուհի Թովմասյանը դատարան է դիմել` պահանջելով ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից, որ վերջինս վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրի և վճարի փոխհատուցում: Այս մասին Auroranews-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

 

Թովմասյանի ներկայացուցիչը հայցը դատարան է ներկայացրել հունիսի 30-ին: Գործը  մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:

 

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լենա Նազարյանը ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո վերջինիս «իդիոտկա» անվանեց: Թովմասյանը ամբիոնից պահանջեց ներողություն խնդրել, ինչին ի պատասխան Նազարյանը ասաց` Թովմասյանը պետք է ներողություն խնդրի:

 

Քաղաքականություն