ՔԿ նախագահի տեղակալն արձագանքել է իր հրաժարականի մասին լուրերին

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը պնդում է, թե իրականությանը չեն համապատասխանում աշխատանքից ազատվելու մասին լուրերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Արթուր Մելիքյանը։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մամուլում այսօր տեղեկատվություն հրապարակվեց, համաձայն որի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից, որը կձեւակերպվի որպես այլ աշխատանքի անցնելու ցանկությամբ պայմանավորված։

 

Շրջանառվող լուրերի իսկությունը պարզելու նպատակով «Փաստինֆո»-ն կապ հաստատեց Արթուր Մելիքյանի հետ, որը հերքեց շրջանառվող լուրերը՝ ասելով, թե «բամբասանքներ են»։