Նիդերլանդների հավաքականը մնաց առանց մարզչի
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ նրա հետ պայմանագիրը խզվել է, քանի որ թիմը իր առջև դրած խնդիրը Եվրո-2020-ում չի կատարել: Հիշեցնենք, որ Նիդերլանդների հավաքականը 1/8 եզրափակչում 0:2 հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն և լքեց մրցաշարը: «Նպատակին, որին ձգտում էինք, չկարողացանք հասնել, իսկ դա Եվրոյի 1/4 եզրափակիչն էր։ Երբ ինձ առաջարկեցին գլխավորել հավաքականը, հասկանում էի, որ դա ոչ միայն մեծ պատիվ է, այլև մշտական ահռելի ճնշում։ Հիմա այդ ճնշումը միայն մեծացել է ու սա առողջ իրավիճակ չէ ինձ համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին ու ֆուտբոլիստներին։ Շնորհակալություն նաև ֆեդերացիային, որը կարողացել է սպորտային մթնոլորտ ստեղծել թիմում»,- ասել է դե Բուրը։ Նշենք, որ հոլանդացի մասնագետ հավաքականը գլխավորել էր 2020 թվականի սեպտեմբերին:
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանը 1-ին տեղը զբաղեցրեց շախմատի Goldmoney Asian Rapid գլխավոր մրցաշարում
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշա...
Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ջախջախել է ադրբեջանցի մարզիկին
Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է մեր հերոսը 11:0 հաշվով տապալում ադրբեջանցուն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դորտմունդում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում հայ...
Եվրո-2020. Իսպանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Խորվաթիային և քառորդ եզրափակիչում է
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Կոպենհագենում Խորվաթիան մրցեց Իսպանիայի հետ: «Արմենպրես»-ի հաղ...