Եվրո-2020. Իսպանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Խորվաթիային և քառորդ եզրափակիչում է
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Կոպենհագենում Խորվաթիան մրցեց Իսպանիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին և ամբողջ խաղակեսում Իսպանիան առավելություն ուներ: Սակայն խորվաթներն առաջինն առաջ անցան հաշվի մեջ այն պարագայում, երբ ոչ մի հարված չէին կատարել դեպի դարպասը: Իսպանիայի հավաքականի կազմում անփույթի խաղով ինքնագոլի հեղինակ դարձավ իսպանացիներից Պեդրին: Իսպանիային հաջողվեց հետ բերել կորցրածը 38-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Սարաբիան:
Երկրորդ կեսի մեկնարկում Իսպանիան իր առավելությունը գոլի վերածեց 57-րդ րոպեին: Աչքի ընկավ Ասպիլիկուետան: «Կարմիր ֆուրան» պահպաեց իր դիրքային առավելությունն ամբողջ խաղակեսի ընթացքում և արագ հակագրոհներից մեկի ժամանակ Ֆերրան Տորեսը ստանալով գնդակը օգտագործեց իր հնարավորությունը: Խորվաթների բաց թողած գնդակից հետո նետվեցին հետ բերելու կորցրած և կարողացան նախ կրճատել հաշվի տարբերությունը (գոլն իր ակտիվում գրանցեց Օրշիչը) և հետո նաև հավասարեցրին այն: Աչքի ընկավ Պաշալիչը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Իսպանիան ևս երկու գնդակ ուղարկեց Խորվաթիայի դարպասը և կարողացավ հաղթել:
Խորվաթիա-Իսպանիա` 3:5:
Քառորդ եզրափակիչում Իսպանիան կմրցի Ֆրանսիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանը 1-ին տեղը զբաղեցրեց շախմատի Goldmoney Asian Rapid գլխավոր մրցաշարում
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշա...
Լյովա Գևորգյանը 11։0 հաշվով ջախջախել է ադրբեջանցի մարզիկին
Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը փայլուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է մեր հերոսը 11:0 հաշվով տապալում ադրբեջանցուն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դորտմունդում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում հայ...
Նիդերլանդների հավաքականը մնաց առանց մարզչի
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է,...