ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակում են երկխոսությունը վերջին տարիներին առաջացած մի շարք խնդիրների լուծման շուրջ։ Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Հյուսիսատլանտյան վարչության պետ Ալեքսանդր Գուսարովը։
Նրա խոսքով՝ այս գործընթացի մեկնարկային կետը փետրվարի 12-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումն էր՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների համապարփակ վերականգնման անհրաժեշտության վերաբերյալ։
Գուսարովը նշել է նաև, որ այս աշխատանքի կարևոր, թեև ոչ միակ բաղադրիչը Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների կարգավորումն է։
Նա հավելել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև օդային հաղորդակցության վերականգնումը վաղուց սպասված էր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...