ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը
ԱՄՆ Գերագույն դատարանը արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի Վաշինգտոնի վարչակազմի նախաձեռնությունը՝ Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում անկարգությունները ճնշելու համար։ Այս մասին հաղորդում է APA-ն՝ հղում անելով ԱՄՆ բարձրագույն դատական մարմնի հրապարակված որոշմանը։
Թրամփի վարչակազմը ձգտում է Ազգային գվարդիայի զորքեր տեղակայել Չիկագոյում՝ անկարգությունները ճնշելու և անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման գործընթացին ներգրավված անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։ Իլինոյսի նահանգապետ Ջ. Ռոբերտ Պրիցկերը և Չիկագոյի քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնը դեմ են Ազգային գվարդիայի զորքերի տեղակայմանը։ Նրանք ներկայացնում են ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որը մեղադրում է Վաշինգտոնի վարչակազմին ներգաղթյալների նկատմամբ չափազանց կոշտ միջոցների կիրառման մեջ։
Ընդգծվում է, որ Վաշինգտոնի վարչակազմի կողմից նման քայլերը հնարավոր են միայն բացառիկ հանգամանքներում։ Միևնույն ժամանակ, որոշումը վերջնական չէ, և Գերագույն դատարանը կշարունակի հարցի քննարկումը։
Հավելենք՝ Թրամփը բազմիցս քննադատել է Իլինոյսի նահանգապետին՝ նահանգի խոշորագույն քաղաքում անվտանգությունն ապահովելու հարցում իր անկարողության համար։
Նրա խոսքով՝ Չիկագոն վերածվել է «դժոխքի»՝ բարձր հանցագործության մակարդակի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...