Ռուսաստանը՝ WhatsApp հավելվածի վերջնական փակման մասին
WhatsApp մեսենջերը կարող է ամբողջությամբ արգելափակվել Ռուսաստանի տարածքում՝ գործող օրենսդրության պահանջների չկատարման պատճառով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ թվային զարգացման նախարարությանը կից Հասարակական խորհրդի անդամ, Հանրային պալատի կրթության և դաստիարակության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Արմեն Գասպարյանը։
Նրա խոսքով՝ եթե Meta ընկերության ղեկավարությունը շահագրգռված է ռուսական շուկայում ներկայություն պահպանելու հարցում, ապա պարտավոր է հետևել Ռուսաստանի Դաշնության օրենսդրական նորմերին։ Սակայն, ինչպես նշել է Գասպարյանը, ներկայումս այդ պահանջների կատարումը չի նկատվում։
«Դա մեզ բերում է այն եզրակացության, որ մեսենջերը կարող է արգելափակվել հենց օրենսդրության պահանջների հիման վրա»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բոյարսկին նույնպես հայտարարել էր, որ WhatsApp-ի բնականոն գործունեության հեռանկարները Ռուսաստանում գնահատվում են շատ ցածր։
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։Տեղեկությունը հայտնում է Հիդր...
ՀէՑ-ը հոսանքազրկված հասցեների վերաբերյալ հայտարարություն է արել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.«Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխի...
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Ադրբեջանում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է
Ադրբեջանում ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Արդարադատության նախարարութ...