Թեհրանի կողմից ուրանի հարստացումն անթույլատրելի է․ ԱՄՆ դեսպան
Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ անցկացնել բանակցություններ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, եթե Իսլամական Հանրապետությունը պատրաստ լինի ուղիղ երկխոսության։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Մորգան Օրտագուսը։
«Միացյալ Նահանգները կշարունակի պատրաստակամ մնալ բանակցությունների անցկացմանը, սակայն միայն այն դեպքում, եթե Թեհրանը բաց լինի ուղիղ և բովանդակալից երկխոսության համար», - ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Օրտագուսը միաժամանակ նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ բանակցություններ վարել հրապարակային ձևաչափով։ Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, ըստ որի Թեհրանի կողմից ուրանի հարստացումը անթույլատրելի է։
Նշվում է՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ անցկացված բանակցությունների հինգ փուլերը՝ Օմանի միջնորդությամբ, ավարտվել են առանց արդյունքի՝ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության մեկնարկի և Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան զինված ուժերի հարվածների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...