Այստեղ է պետության խնդիրը. Բենզինի գների մասին. Գևորգ Պապոյան
Սիրելի հայրենակիցներ, նոր տեսա մուլում հրապարակում, որ Ադրբեջանից եկած բենզինը ըստ էության վաճառվելու է` դա պրեմիում բենզին է, 430 դրամ, իսկ այդպիսի բենզինը սովորաբար մեր երկրում 500-520 դրամ է եղել դրա գինը, այսինքն մինչև 90 դրամ ավելի ցածր գնով է վաճառվելու, ինչը լավ է և իհարկե նաև տեսա, որ որոշ քաղաքացիներ նշում էին, որ իրենք չեն պատրաստվում գնել այդ բենզինը և այլն: Այս մասին տեսանյութ է հրապարակել Էկենոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Սիրելի քաղաքացիներ, դուք ազատ եք հենց դա է մեր խնդիրը, որ դուք ազատ լինեք, դուք ինքներդ որ բենզինը ուզենաք առնեք, ինքներդ ընտրեք, որտեղից եք ուզում առնել, պետության խնդիրն է հնարավորինս տարբեր տեսակ, մեծ տեսականի կարողանա ձեզ համար ապահովել, անխափան երթուղիներ լինեն, որպեսզի այդ բենզինը և մյուս ապրանքները Հայաստանում մշտապես լինեն հասանելի և իհարկե հետևենք, որպեսզի որակը բարձր մակարդակի վրա լինի և ձեզ քանակի մեջ չխաբեն: Այստեղ է պետության խնդիրը, մնացածը արդեն դուք ինքներդ եք ընտրում, սիրում բոլորիդ»,- ասել է Պապոյանը:






























