Ավելի ու ավելի հրատապ է դառնում նրանցից փոխհատուցման պահանջներ ներկայացնելու հարցը. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ խորհրդային ժամանակաշրջանում Վաշինգտոնի և Լոնդոնի կողմից ուկրաինական ազգայնական դիվերսիոն գործունեությանը ցուցաբերած անմիջական աջակցությունը հաշվի առնելով՝ հարց է առաջանում այդ երկրներից խորհրդային տնտեսությանը հասցված վնասի համար փոխհատուցման հնարավոր պահանջների մասին։
«Ռոդինա» ամսագրում հրապարակված իր «Ինչպես են անգլոսաքսոնները խթանել ուկրաինական ազգայնականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» հոդվածում Մեդվեդևը առաջարկել է քննարկել 1940-ական և 1950-ական թվականներին Արևմտյան Ուկրաինայում ուկրաինացի ազգայնականների դեմ պայքարում ԽՍՀՄ-ի կրած վնասների հաշվարկը։ Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է լինի փոխհատուցման ստացողը։
Նա նաև նշել է, որ Սառը պատերազմի տարիներին Արևմուտքը ակտիվորեն օգտագործել է ցանկացած միջոց՝ Ռուսաստանը թուլացնելու համար, և որ խորհրդային հանրապետություններում ազգայնական և արմատական շարժումների աջակցությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ուկրաինական ազգայնականության խթանումը, ԽՍՀՄ-ի դեմ գլոբալ ռազմավարության մի մասն էր։
«Հաշվի առնելով Վաշինգտոնի և Լոնդոնի կողմից ուկրաինացի ազգայնականների դիվերսիոն և ահաբեկչական գործունեությանը ցուցաբերվող անմիջական աջակցությունը, ավելի ու ավելի հրատապ է դառնում նրանցից փոխհատուցման պահանջներ ներկայացնելու նպատակահարմարության հարցը՝ նախկինում խորհրդային ազգային տնտեսությանը հասցված վնասի համար», - գրել է Մեդվեդևը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...
Մայր Աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
ՀՀ կառավարության տարեվերջյան նիստում որոշում է ընդունվել, ըստ որի Մայր Աթոռը այլևս չի կարող պետական և համայնքային սեփակա...