Մշտական կապի մեջ ենք Ամերիկայի հետ․ Ուկրաինան չի խոչընդոտի․ Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինան շարունակում է մշտական կապի մեջ լինել Միացյալ Նահանգների հետ և սպասում է խաղաղության համաձայնագրի շուրջ հաջորդ քայլերին։ Այս մասին հայտնել է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ում տարածած հայտարարությանը։
Զելենսկին անդրադարձել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովի զեկույցին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից հետո։
«Մենք մշտական կապի մեջ ենք Ամերիկայի հետ։ Մենք զգում ենք, որ Ամերիկան ցանկանում է հասնել վերջնական համաձայնության, և մենք լիովին համագործակցում ենք։ Ուկրաինան երբեք չի եղել և երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ», - նշել է Ուկրաինայի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան ակտիվորեն աշխատում է փաստաթղթերի վրա և ապահովում է, որ դրանք «իրատեսական» լինեն։
«Գլխավորն այն է, որ Ռուսաստանը չխաթարի այս դիվանագիտությունը։ Հակառակ դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Աշխարհն ունի բոլոր գործիքները՝ ապահովելու համար, որ ճնշումն արդյունավետ լինի, և խաղաղությունը գերիշխի», - ընդգծել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...