Ծառուկյանին ձերբակալեցին, չկարողացան Ծառուկյանի վրա ազդել. ԲՀԿ առաջնորդը՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, Բարգավաճ Հայաստանի համար։
Քվեարկությունից հետո Ծառուկյանը՝ լրագրողների հետ զրույցում կրկիին բացառեց ընտրություններից հետո բավարար քվե ունենալու պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու փաստը։ Հարցին՝ ընտրական արդյուքները չբավարարելու դեպքում արդյոք փողոց դուրս կգան, ԲՀԿ ղեկավարն ասաց.
«Եթե ամեն ինչ կարգ ու կանոնոնվ գնում է, ինչի՞ մասին է խոսքը, անտեղի ինչի համար աղմուկ բարձրացնել։ Այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է։ Ում վստահում է, հավատում է իր ձայնը տալիս է։ Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ինչ պետք է անեմ՝ ասեք, տեսնեմ»։
Հարցին՝ արդյոք Խաչատուր Սուքիասյանը կարող է իր վրա ազդել, համոզել բարեկամական կապով, որ միանա Նիկոլ Փաշինյանին, Ծառուկյանը ծիծաղեց, նշեց, որ ոչ ոք իր վրա չի կարող ազդել․
«Դու քո ասածին հավատո՞ւմ ես՝ Ծաուկյանի վրա ո՞վ կարա ազդի։ Ծառուկյանին ձերբակալեցին, չկարողացան Ծառուկյանի վրա ազդել»։
Ծառուկայնը նշեց՝ ընտրողներն են որոշում իրենց ապագան, որոշողը ժողովուրդն է՝ ո՞ւմ հետ հույս է կապում՝ նրան էլ ձայնը կտա։
Դիտարկմանը՝ ընտրարշավում, որ պասիվ էին, հնարավոր է արդյոք ուզում են փակել քաղաքական էջը, քանի որ երկու ուժի միջև է պայքարն ընթանում, Ծառուկյանը նշեց.
«Ով տենց մտադրութուն ունի՝ չարաչար սխալվում է։ Ծառուկյանը նպատակ ունի, ծրագիր ունի, որ ուզում է իր պետությունը հզոր լինի, զարգացող լինի, ժողովրդի վիճակն էլ բարգավաճ, բարեկեցիկ լինի։ Քո նպատակն է, որ փակե՞մ»։
Ծառուկյանը նշեց, որ երբեք կարգ չեն խախտի, կարգը խախտողները պետք է պատասխաատվության ենթարկվեն։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...
Բոլորը հեռացված են տեղամասերից. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընտրախախտումների մասին տեղեկություններին: [...
«Եթե հրաժարվեն մանդատներից, ի՞նչ է սպասվում». լրագրողները՝ Մուկուչյանին
«Եթե «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը որոշեն հրաժարվել մանդատներից, ի՞նչ է սպասվում»,- դիմելով ԿԸՀ նախագահ Տիգր...
Սամվել Բաբայանը կնշանակվի պաշտպանության նախարար. «Իրավունք»
«Իրավունքի» տեղեկություններով` Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին Փաշինյանը պատրաստվում է նշ...