Քրգործ է հարուցվել ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպքի առթիվ
Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը:
Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն:
Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու:
Ընտրողներին կոչ եմ անում չտրվել ներգործության միջոցների, իսկ իրենց նկատմամբ նման փորձերի դեպքում հայտնել իրավապահ մարմիններին:
Նմանատիպ հոդվածներ
«Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք». հայ ռազմագերին` Բաքվի դատարանին
Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլոր...
Փաշինյանը ընտրակաշառքի դեպքերն արձանագրած քաղաքացիներին մոտ 500.000 դրամ պարգև է խոստանում. մանրամասներ
«Քաղաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոշոր դրամական պարգև է խոստանում նրանց, ովքեր այս փուլում ընտրակաշառքի բաժան...
Նախկին այգի, թե շինաղբով լի տարածք. Аuroranews-ը` Գյումրու Երիտասարդական այգու շուրջ ստեղծված իրավիճակի հետքերով
Սոցցանցերում տարածվում է տեղեկություն այն մասին, որ Գյումրի քաղաքի նախկին այգիներից մեկի` Երիտասարդական այգու հողատարածք...
Փաշինյանը հրապարակեց 15 հայ ռազմագերիներն անունները և մանրամասներ ներկայացրեց
իկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հե...