«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ
Երեկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Անհրաժեշտ է նշել, որ նշված պատասխանատվության միջոցը նախընտրական քարոզչության շրջանում կիրառվել է միայն այդ կուսակցության նկատմամբ։
Տեղեկացնում ենք նաև, որ երեկվանից տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր։ Մեր տեղեկություններով, այս խայտառակ գործընթացը կազմակերպվել է հատկապես սորոսական կազմակերպությունների կողմից և հեռացող իշխանոթյան թողտվությամբ։ Ավելին, նույն ժամակահատվածում տեղաղադրվել են նաև օրենքով սահմանված կարգի ակնհայտ խախտմամբ «Հանրապետություն» կուսակցության պաստառներ։
Ստացել ենք տեղեկություններ նաև, որ երեկվանից մինչ օրս ակնհայտ անհիմն հիմքով բերման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի տարածքային շտաբերի անդամներ կեղծ հաղորդումների հիման վրա։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ այս հաղորդումները հատկապես կազմակերպվում է սորոսական կազմակերպությունների կողմից։
Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ, և հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունն այս շարունակական խախտումներին։
Դիմում ենք ոստիկանությանը` սեղմ ժամկետներում, ընդհուպ մինչեւ մի քանի ժամվա ընթացքում, հայտնաբերել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։
Հակառակ պարագայում կգնահատենք, որ այդ գործընթացը կազմակերպված է և ուղղորդվում է իշխանությունների կողմից»:
Նմանատիպ հոդվածներ
«Սա հանցագործություն չէ՞». ահազանգ
Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Գևորգյանը լուսանկար է հրապարակել 10/22 տեղամասից և կից հետաքրքրվել. «Սա հանցագործություն չէ՞»:...
Ոստիկանությունը՝ Երևանում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման մասին
Անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ. Սոցցանցերում տեղեկություն...
«Լուսավոր Հայաստանը» հայտարարություն է տարածել
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերա...
Հայտնի է, թե որ մարզի բնակիչներն են ամենաակտիվը մասնակցել ընտրություններին
Ժամը 14:00-ի դրությամբ Երևանում ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 29,28 տոկոսը: Ինչ վերաբերու...