«Լուսավոր Հայաստանը» հայտարարություն է տարածել
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր քվեի համար և վստահեցնում, որ մեզ տրված ամեն ձայն շարունակելու է ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության։
Միաժամանակ, 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, լինելով պետականամետ խորհրդարանական ուժ, ամեն ինչից վեր դասելով ներքաղաքական կայությունն ու խաղաղությունը, արել է առավելագույնը, որպեսզի երկրում հաղթահարվի հետպատերազմյան ճգնաժամը, որի համար միակ հնարավորությունը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անսասան է իր դիրքորոշման մեջ առ այն, որ ընտրությունը ճանապարհ է, որպեսզի Հայաստանի
Հանրապետության քաղաքացիները որոշեն, թե ինչպիսի իշխանություն պետք է ձևավորվի և երկիրը ղեկավարի հետագա տարիների ընթացքում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը և միաժամանակ հայտարարում, որ շարունակելու է ներքաղաքական համերաշխության, երկրի ներսում միասնականությունը վերականգնելու հարցը պահել օրակարգում և վերահաստատում համոզմունքն առ այն, որ մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մնում է համազգային համախմբումը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր մասնակցային դերակատարումը Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին և պատրաստվում աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը ձերբակալել են Մոնախին. Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բռնաճնշումների մեկնարկը Հայաստանում տրված է։ Գիշերը ձերբակալվել է...
«Մանախի տեղը հայտնի է»․ Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանախի տեղը հայտնի է, ընթանում է դատ...
«Մանախը բերման ենթարկվելուց հետո անհետացել է»․ Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանախը բերման ենթարկվելուց հետո անհե...
Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում. Արցախի ԱԻՊԾ
Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլ...