«Սա հանցագործություն չէ՞». ահազանգ
Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Գևորգյանը լուսանկար է հրապարակել 10/22 տեղամասից և կից հետաքրքրվել. «Սա հանցագործություն չէ՞»:
19 ընտրատեղամասում միաժամանակ ներկա է եղել «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձ, 12 ընտրատեղամասում մեր դիտորդները նկատել են տեղամասում գտնվող անձանց հագուստի վրա 24 թիվը գրված, ինչը որակում ենք որպես քարոզչություն տեղամասում «Հայաստան» դաշինքի օգտին։ Քաջարանի տարածաշրջանում 35/56 տեղամասում «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի, այնուհետև քաշքշուկի ընտրատեղամասում։ Այս մասին էլ ասուլիսի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«Մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել է, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում օրենսդրությանը, բայց պետք է ասեմ, որ նման ընտրատեղամասերի թիվը նախկինի համեմատ քիչ է։ Միայն 4 տեղամասում է գոնե առավոտյան արձանագրվել, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իր պարտականություններին, և այդ տեղամասերից երկուսում, ըստ էության, հանձնաժողովի նախագահների պարտականությունները իրենց վրա են վերցրել վստահված անձինք, ինչը խնդրահարույց է»,- նշեց նա։
Իոաննիսյանը հայտնեց նաև, որ տեսախցիկների միջոցով նաև ուսումնասիրում են ԶԼՄ-ներով խախտումների մասին ահազանգերը, փորձում են ստուգել դրանց իսկությունը․ «Խիստ մտահոգիչ ինֆորմացիա գնաց առ այն, որ Գորիսի 34/03 տեղամասում զինվորականները կատարում են բաց քվեարկություն։ Տեսախցիկներով ուսումնասիրվեց այդ տեղամասը բացման պահից մինչև այդ հրապարակման պահը։ Եվ այդ տեղամասում թեև իրապես զինվորականները քվեարկում էին, բայց քվեարկում էին քվեախցիկներում, և քվեախցիկներ գնում էին բոլոր քվեաթերթիկներով։ Այլ կերպ ասած, բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել, և պարզվել է, որ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում»։
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ տեղամասերում տեղադրված տեսախցիկների 96․6 տոկոսը աշխատում է․ «Սա թերևս մի քիչ ավելի բարձր թիվ է 2018թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին գոնե այս ժամի համար։ բայց համեմատած երեկվա հետ՝ այդ թիվը իջնում է։ Այսինքն՝ տենդենցիան այն է, որ տեսախցիկների հետ կապված խնդիրները լուծվում են, և թիվը գնում է նվազման։ Բայց դեռևս ավելի շատ է, քան նախկինում»։
Իոաննիսյանը նշեց, որ նաև հետևում են իրավապահ մարմինների, ԿԸՀ-ի ու նաև վարչական դատարանի գործունեությունը՝ ընտրական վեճերի սահմաններում։
«Մի խնդրահարույց դեպք կա՝ կապված Չարչյան Արմենի հետ։ Խափանման միջոցը կալանք ընտրելու հետ կապված՝ նախ պետք է դատախազությունը ստանար ԿԸՀ որոշումը, և ԿԸՀ լույս 19-ի գիշերը՝ ավելի քան 30 ժամ առաջ, մուտքագրվել է դատախազի համապատասխան միջնորդությունը, և ԿԸՀ-ն առ այս պահը չի քննարկել այդ միջնորդությունը, որի արդյունքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը անորոշության մեջ է և չի կարողանում դատարան ներկայացնել խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդություն։ Երկար ձգձգման արդյունքում ազատ է արձակվել ենթադրյալ հանցագործություն գործած անձը»,- ասաց նա եզրափակելով ամփոփումը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ Երեկ Հա...
Ոստիկանությունը՝ Երևանում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման մասին
Անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ. Սոցցանցերում տեղեկություն...
«Լուսավոր Հայաստանը» հայտարարություն է տարածել
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերա...
Հայտնի է, թե որ մարզի բնակիչներն են ամենաակտիվը մասնակցել ընտրություններին
Ժամը 14:00-ի դրությամբ Երևանում ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 29,28 տոկոսը: Ինչ վերաբերու...