Հիմա էլ ամենուր հարձակվում է Ազատության կուսակցության գրասենյակների և մեզ հարող մարդկանց վրա. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյան անունով համազգային աղետի իշխանությանը հաշված օրեր են մնացել։ Նիկոլը հոգևարքի մեջ է։ Հիմա էլ ամենուր հարձակվում է Ազատության կուսակցության գրասենյակների և մեզ հարող մարդկանց վրա։ Այսպես, այսօր հարձակվել են Ազատության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։ Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։ Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել։ Երիտասարդների մեղքն է. նիկոլին մեջքով կանգնելը և նրան դավաճան ու հողատու բնորոշելը (իբր սխա՞լ ա)։ Քրեական գործ են հարուցել։ Երիտասարդներից մեկի ձեռքն են կոտրել։ Մյուսը ավելի վատ վիճակի մեջ է և մենք լավ բան չենք սպասում առողջության մասով։ Սրանք բոլորը Ջեբրաիլում կռված և մինչև վերջ կանգնած տղաներ են, Տիգրան Եղոյանի ընկերները։ Նրանց իրական մեղքն այն է, որ կռվի դաշտը չեն լքել։ Տականք տղերքին բաց թող, վաղը ուշ կարող է լինել»։
Նմանատիպ հոդվածներ
Զորամասում աշխատող անշնորհք աղջիկ է՝ իր պատճառով են կասեցվել Մեղրիի հրամանատարի լիազորությունները. Մխիթար Զաքարյան. ArmDaily
Մամուլում երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մեղրիի զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը, ում լիազորություններ...
Հայկական Ալ լճերում լողալիս ադրբեջանցի կապիտան է խեղդվել. Ռազմինֆո
Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայ...
Արթուր Վանեցյանը լավ լուր է հայտնել. «Հրապարակը»
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը «Երկիր մեդիայի» տաղավարում անդրադարձել է իր ու Չեչնիայի նախագա...
Այսօր կատարվեց թուրքերի 300-ամյա երազանքը. Թուրքիայի առաջնորդը ոտք դրեց Շուշի բերդաքաղաքում. Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելի քան 300 տարի Օսմանյան կայսրության ղեկավարները, իսկ...