Մեր երկու երկրները մեծ ծրագրեր ունեն. Բայդենը Մակրոնի հետ ամփոփել է Էրդողանի հետ հանդիպումը
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնն ամփոփել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքները: ՆԱՏՕ-ի շրջանակներում Էրդողանի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել է, որ քննարկումն անցել է լավ մթնոլորտում: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Էրդողանի նախկին վիրավորական արտահայտություններն իր հասցեին և ծագած բանավեճը, Մակրոնը նշել է, որ ներկա բանակցություններում «ոչ մի ներողություն խնդրելու մասին խոսք չի եղել և ոչ մի կողմ դա չի պահանջել» :
Ելիսեյան պալատն իր հերթին հաղորդել է, որ երկու նախագահները քննարկել են ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները, իրավիճակը Սիրիայում և Լիբիայում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կառուցողական է որակել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը: «Մենք դրական և արդյունավետ հանդիպում ենք անցկացրել: Մեր երկու երկրները մեծ ծրագրեր ունեն: Մեր թիմերը կշարունակեն քննարկումները, և ես վստահ եմ, որ մենք իրական առաջընթացի կհասնենք Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների հետ», - հայտարարել է Բայդենը բանակցությունների արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Պարտված ուժը գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրությոններում․ ՔՊ հանրահավաքը կլինի ամսի 17-ին
Մենք քննարկել և որոշել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը և երթը անելու է հունիսի...
Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա հայ զինվորի հացը Մոնտե Կառլոյի կազինոյում մսխած ստահակի պատասխանը. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական...
Նիկոլ Փաշինյանը հերքում է ռուս գործընկերներից ականապատ դաշտերի քարտեզները թաքցնելու մասին լուրը
Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին Արարատի մարզում քարոզարշավը եզրափակեց Արտաշատում: Վերջինս բնակիչների հետ հանդիպմանը...