Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա հայ զինվորի հացը Մոնտե Կառլոյի կազինոյում մսխած ստահակի պատասխանը. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունենում Սյունիքի մարզում:
Նիկոլ Փաշինյանը Գորիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հունիսի 20-ին հայ ժողովուրդը և ՀՀ բոլոր ազնիվ դաշնակացականները պետք է տան դաշնակցական Պողոս Պողոսյանին Պապլավոկի զուգարանում ծեծելով սպանած ստահակի պատասխանը։ Էն դաշնակցականները, որ կքվեարկեն Պողոս Պողոսյանին սպանած ստահակների օգտին, էդ դաշնակցականներն իրավունք չունեն կրելու իրենց հերոսական նախնի քաղաքական ուժի անունը և դրոշը։
«Նրանք, որ սովոր են Թուրքիայի դրոշները վառել Ազատության հրապարակում, էս ընտրություններում Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին ձայն տալով՝ այրելու են համայն հայության առաջ ՀՅԴ դրոշը»,-ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա հայ զինվորի հացը Մոնտե Կառլոյի կազինոյում մսխած ստահակի պատասխանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Պարտված ուժը գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրությոններում․ ՔՊ հանրահավաքը կլինի ամսի 17-ին
Մենք քննարկել և որոշել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը և երթը անելու է հունիսի...
Մեր երկու երկրները մեծ ծրագրեր ունեն. Բայդենը Մակրոնի հետ ամփոփել է Էրդողանի հետ հանդիպումը
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնն ամփոփել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բրյուսե...
Նիկոլ Փաշինյանը հերքում է ռուս գործընկերներից ականապատ դաշտերի քարտեզները թաքցնելու մասին լուրը
Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին Արարատի մարզում քարոզարշավը եզրափակեց Արտաշատում: Վերջինս բնակիչների հետ հանդիպմանը...