Նիկոլ Փաշինյանը հերքում է ռուս գործընկերներից ականապատ դաշտերի քարտեզները թաքցնելու մասին լուրը
Նիկոլ Փաշինյանը հունիսի 14-ին Արարատի մարզում քարոզարշավը եզրափակեց Արտաշատում: Վերջինս բնակիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցելու համար: Նա վստահություն հայտնեց, որ քաղաքացիները հունիսի 20-ին հաստատելու են սեփական իշխանությունը: Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով օրեր առաջ հայ ռազմագերիների վերադարձին Հայաստան, նշեց, որ նրանցից մի քանիսը Արարատի մարզից են:
«Կան ուժեր, որոնք ոչ միայն չեն ուրախացել, այլև տխրել են այդ կապակցությամբ ու այս քանի օրն ինչ բամբասանք ասես տարածում են: Վերջին ամենաթարմ բամբասանքն այն է, որ իբր մենք Ռուսաստանի մեր գործընկերներից թաքցրել ենք ականապատ դաշտերի քարտեզները: Դա կատարյալ անհեթեթություն է: Մինչ այս մենք ադրբեջանական կողմին ականապատ քարտեզներ փոխանցել ենք, դա արել ենք մեր ռուս գործընկերների միջոցով: Ես ինքս էլ ասել եմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ուղարկել ենք այդ քարտեզներից օրինակներ: Նաև ուզում եմ ընդգծեմ, որ այս հարցի հետ կապված ոմանք ցանկանում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերություններում սեպ խրել, ասեմ, որ դա չի ստացվի: Մենք շնորհակալ ենք ոչ միայն ԱՄՆ-ի, Վրաստանի, ԵՄ-ի մեր գործընկերներին, որոնք 15 ռազմագերիների վերադարձի հարցում մեծ գործ են ունեցել, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դրանից առաջ Ռուսաստանի ներկայացուցիչներն են շատ մեծ արդյունավետությամբ աշխատել: Նախկինում ավելի քան 50 գերիների վերադարձը ՌԴ իշխանությունների ջանքերի շնորհիվ է: Համոզված եմ, չեմ կասկածում, որ մեր ռուս գործընկերները ոչ մի րոպե չեն մոռանում գերիների հարցը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո տասնյակից ավելի հեռախոսային խոսակցություններ է ունեցել ՌԴ նախագահի հետ: Նա նշեց, որ այս տարի երկու անգամ դեմ առ դեմ հանդիպում է եղել ՌԴ նախագահի հետ, և քննարկումների առանցքային հարցը գերիների վերադարձն էր: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է այս հարցով զբաղվել:
Անդրադառնալով ականապատ քարտեզների հարցի շահարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնպես չէ, որ ունեցած բոլոր քարտեզները վերադարձրել են: Տրվել է մի փոքր մասը՝ գերիների վերադարձին ի պատասխան: Նա ընդգծեց, որ խոսքը չի գնում այն հատվածի քարտեզների մասին, որոնք բաժանում են Հայաստանին ու Ադրբեջանին: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք ցավալի իրադարձություններով պայմանավորված գտնվում են ադրբեջանցիների թիկունքում:
«Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ գերիների վերադարձի գործընթացը վերսկսվել է: Այսօր Ադրբեջանում դատական գործընթացներ են տեղի ունենում, չեմ բացառում, որ մեր գերիները դատապարտվեն, բայց ես ուզում եմ ձեզ բերել Կարեն Ղազարյանի օրինակը, ով դատապարտվեց, սակայն այսօր նա Բերդավանի իրենց տանն է: Այնպես, որ մենք մեր ճանապարհից որևէ կերպ չպետք է շեղվենք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատում անցկացրած հանդիպումը եզրափակվեց երթով:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Պարտված ուժը գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրությոններում․ ՔՊ հանրահավաքը կլինի ամսի 17-ին
Մենք քննարկել և որոշել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը և երթը անելու է հունիսի...
Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա հայ զինվորի հացը Մոնտե Կառլոյի կազինոյում մսխած ստահակի պատասխանը. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական...
Մեր երկու երկրները մեծ ծրագրեր ունեն. Բայդենը Մակրոնի հետ ամփոփել է Էրդողանի հետ հանդիպումը
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնն ամփոփել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բրյուսե...