Ադրբեջանի խոչընդոտներն ապարդյուն էին. հայ լրագրողները ստացան Եվրո-2020-ի հավատարմագրումները
Հայ մարզական լրագրողները ստացել են Եվրո-2020-ի իրենց հավատարմագրումները, որոնք ավելի վաղ, հասկանալի պատճառով, մերժվել էին Ադրբեջանի իրավապահների ստուգումներից հետո։
Vnews կայքի լրագրող Կարեն Ռաֆայելյանն այս առթիվ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ թե՛ նա, թե՛ լրագրող Դավիթ Եղիազարյանն արդեն հավատարմագրեր են ստացել։ «Ադրբեջանի կապիկությունները՝ կապված ԵՎՐՈ2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ 2 օր էլ չտևեցին... Երեկ երեկոյան ես, իսկ քիչ առաջ իմ գործընկեր David Yeghiazaryanը ստացանք նոր հավատարմագրեր! Շնորհակալություն Football Federation of Armenia-ին արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ հարցի կարգավորման համար: Շնորհակալություն նաև Artsrun Badalyan-ին իրավական խորհրդատվության պատրաստակամության համար, ինչպես նաև մեր բոլոր գործընկեր լրագրողներին, ովքեր միասնական կերպով օգնեցին հարցը բարձրաձայնել: Թվատան ժողովրդին էլ մերսիներ ռեթվիթների համար», գրել է լրագրողը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ մարզական լրագրողները Եվրո-2020 հավատարմագրման մերժումից հետո դիմել են ՈՒԵՖԱ-ին
Հայաստանը ներկայացնող մարզական լրագրողները դիմել են միջազգային ֆուտբոլային կառույցներին՝ Եվրո-2020-ի հավատարմագրման մերժ...
Հայտնի է Հայաստան-Գերմանիա ֆուտբոլային խաղի հանդիպման վայրը
Հայտնի է դարձել Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին նախատեսված Գերմանիա-Հայաստան հանդիպման անցկա...
Լևոն Արոնյանը 1-ին տեղը զբաղեցրեց շախմատի Goldmoney Asian Rapid գլխավոր մրցաշարում
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշա...
Լևոն Արոնյանը շախմատի 2021 Superbet Classic մրցաշարում գրավեց 2-րդ տեղը
Դեռևս Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող շախմատիստ Լևոն Արոնյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Բուխարեստում կայացած շախմատ...