Լևոն Արոնյանը շախմատի 2021 Superbet Classic մրցաշարում գրավեց 2-րդ տեղը
Դեռևս Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող շախմատիստ Լևոն Արոնյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Բուխարեստում կայացած շախմատի 2021 Superbet Classic խոշոր մրցաշարում:
Այսօր վերջին` 9-րդ տուրում, մեր գրոսմայստերը շատ արագ ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ` կատարելով ընդամենը 14 քայլ: Այդպիսով, Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի ու ամերիկացի Վեսլի Սոյի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց երկրորդը և վաստակեց 60 հազար դոլար պարգևավճար:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց արդբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, որը վաստակեց 6 միավոր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ մարզական լրագրողները Եվրո-2020 հավատարմագրման մերժումից հետո դիմել են ՈՒԵՖԱ-ին
Հայաստանը ներկայացնող մարզական լրագրողները դիմել են միջազգային ֆուտբոլային կառույցներին՝ Եվրո-2020-ի հավատարմագրման մերժ...
Հայտնի է Հայաստան-Գերմանիա ֆուտբոլային խաղի հանդիպման վայրը
Հայտնի է դարձել Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին նախատեսված Գերմանիա-Հայաստան հանդիպման անցկա...
Ադրբեջանի խոչընդոտներն ապարդյուն էին. հայ լրագրողները ստացան Եվրո-2020-ի հավատարմագրումները
Հայ մարզական լրագրողները ստացել են Եվրո-2020-ի իրենց հավատարմագրումները, որոնք ավելի վաղ, հասկանալի պատճառով, մերժվել էի...
Լևոն Արոնյանը 1-ին տեղը զբաղեցրեց շախմատի Goldmoney Asian Rapid գլխավոր մրցաշարում
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշա...