Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Fiat-ը. վերջինս գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Էմիլ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Միքայել Մուրադյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Է. Միրզոյանի ուղևոր, Երևանի բնակիչ,  30-ամյա Մ. Ս.-ն Fiat-ի  վարորդ Մ. Մուրադյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 33-ամյա Գոռ Հ.-ն, 36-ամյա Մ. Ղ.-ն, 40-ամյա Հ. Հ.-ն, 21-ամյա Հ. Ք.-ն, 33-ամյա Մ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն  ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորութամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը,  ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ Fiat-ը գլխիվայր շրջվել է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն  ու սահմանազատել տարածքը:

Քաղաքականություն