Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի
Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 21։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52 կմ-ում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, և հրդեհ է բռնկվել։
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները վարորդի նստատեղում հայտնաբերել են մոխրացած դի։
Վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել են սպառնալ, գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը. ՄԻՊ
Երեկ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և...
Ոստիկանության ծառայողը վնասազերծել է ավտովթարից հետո մեկ այլ քաղաքացու ծոծրակին ատրճանակ պահած 28-ամյա ԱՄՆ քաղաքացուն.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Արցախից Երևան ժամանելիս մեքենան բախվել է արգելապատնեշներին և 200 մետր գլորվել ձորը
Այսօր՝ հունիսի 18-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյուն...
Ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթն ու մորթել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան` Արման Թաթոյանը գրել է.2021թ. հունիսի 16-ին` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում ա...