ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո
Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը:
«Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից»,- նշել է Բորելը։
Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը և հորդորել շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ։
«Մենք կշարունակենք խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետ-պատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Պարտված ուժը գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրությոններում․ ՔՊ հանրահավաքը կլինի ամսի 17-ին
Մենք քննարկել և որոշել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապետական հանրահավաքը և երթը անելու է հունիսի...
Հունիսի 20-ին հայ ժողովուրդը պետք է տա հայ զինվորի հացը Մոնտե Կառլոյի կազինոյում մսխած ստահակի պատասխանը. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական...
Մեր երկու երկրները մեծ ծրագրեր ունեն. Բայդենը Մակրոնի հետ ամփոփել է Էրդողանի հետ հանդիպումը
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնն ամփոփել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բրյուսե...