Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնացեք ձեր շտաբների մոտ լայվեր արեք. Էստեղ ես թույլ չեմ տալիս». ՔՊ շտաբի պատասխանատու՝ Էդգար Ղազարյանին

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը քիչ առաջ «լայվ» է մտել Վայք քաղաքից, որտեղ զորամասի հարևանությամբ փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառը: «Լայվի»…

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը քիչ առաջ «լայվ» է մտել Վայք քաղաքից, որտեղ զորամասի հարևանությամբ փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական պաստառը:

 

«Լայվի» ժամանակ Էդգար Ղազարյանին մոտեցավ ՔՊ նախընտրական շտաբի պատասխանատու Վարուժան Հարությունյանը եւ փորձել է արգելել լայվը: «Ես շտաբի պատասխանատուն եմ եւ թույլ չեմ տալիս այստեղ լայվ անել: Ես ձեզ շատ եմ հարգում, բայց խնդրում եմ՝ ընդհատել լայվը: Ես եմ շտաբի պատասխանատուն եւ թույլ չեմ տալիս: Գնացեք ձեր շտաբների մոտ լայվեր արեք: Խնդրում է հակահայկական քարոզչություն մի արեք: Էստեղ թուրքական քարոզ է իրականացվում»,-ասաց նա:

 

Էդգար Ղազարյանը արձագանքեց. «Ձեր պատասխանատվությունը շտաբի տարածքում է: Սա հանրային տարածք է: Ես ձեզ առանձին կբացատրեմ իրավունքները»:

Դրանից հետո ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հաջողություն մաղթեց իրեն դիտողներին ու ավարտեց եթերը:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը

«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250