Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը չեն նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա
Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակումը առաջնահերթ խնդիր է, որի իրականացման հարցում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք քննարկվում է միջանցքի հարցը և շարունակում է արդյոք գործել եռակողմ աշխատանքային խումբը։
Զախարովայի խոսքով՝ եռակողմ հայտարարություններում առկա են նման պայմանավորվածություններ, աշխատանքը հանձնարարված էր երեք երկրների փոխվարչապետներին, իսկ փորձագետները կատարել էին հաղորդակցության ուղիների վերականգման համար անհրաժեշտ միջոցների վերլուծություն, որն, ըստ էության, թույլ է տալիս առաջիկա հեռանկարում անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացման։
«Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ապագայում կվերսկսի իր աշխատանքը՝ համաձայն ղեկավարների եռակողմ պայմանավորվածության, որով էլ նրանք սահմանել են նման աշխատանքի ուղղությունը։ Ընդ որում՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցող միջադեպերն, անշուշտ, չեն նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը», – ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը կողմերին զսպվածության և լարվածության թուլացման կոչ է արել՝ հորդորելով հակասությունները լուծել բացառապես խաղաղ, բանակցային եղանակով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկման դատապարտել լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանին
Ադրբեջանցի դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկման դատապարտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջե...
Ես երկարատև առանձնազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ երկար զրույց է ունեցել Թուրքի...
International Animal Rescue-ն ահազանգել է Հայաստանում բանտարկված ևս մեկ արջի մասին
Միջազգային International Animal Rescue-ն ահազանգել է Հայաստանում բանտարկված ևս մեկ արջի մասին։ «Ծանոթացե՛ք, Բո անունով ա...
Պուտինն ու ԵԽ ղեկավարը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությունը
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ...