Սոֆյա Հովսեփյանը դիմել է ոստիկանությանը
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրել է. «Հարգելիներս, ստիպված եմ եղել Շիրակի մարզի ոստիկանություն հաղորդում ներկայացնել, իմ անձի հասցեին պարբերաբար կրկնվող զրպարտության վերաբերյալ՝ առ այն, որ Ռոբերտ Քոչարյանից գումար եմ վերցրել խմբակցությունը լքելու համար(հասանք 1մլ դոլարի), իսկ Ծառուկյանը ինձ հյուսիսային պողոտայում բնակարան է նվիրել:
Այդպես էլ չկողմնորոշվեցին, բայց մարդկային լկտիությունը այն աստիճանի է հասել , որ արդեն գյուղեր այցելող քարոզարշավի անդամների հետ փոխանակ քննարկեն կուսակցության ծրագրերը , խոսել են իմ կաշառակերության և դավաճանության մասին :
Ինձ ճանաչող ցանկացած մարդ կփաստի իմ նվիրումով աշխատանքը , իսկ սրա մասին կեղծ տեղեկատվություն է տարածել իշխանական էժան քարոզչամեքենան:
Եթե կա գեթ մեկ քաղաքացի , որ կարող է փաստել իմ կաշառք վերցնելու մասին ,խնդրում եմ դիմեք ոստիկանություն , այլապես ես ինքս եմ զբաղվելու այդ հարցով ...
Բարին ձեր հետ ...
Սովորեք իմ չափ արդար ու նվիրյալ լինել ...
Այսուհետ լինելու է առանց զիջումների և ամեն նման հայտարարություն ընթացք կունենա...»:
Նմանատիպ հոդվածներ
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
Թշնամին հայ զինծառայող է գերի վերցրել
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե այսօր Հայաստանի մի խումբ զինվորականներ Լաչինի շրջանում փորձել են իբր ականապատման աշխատանքն...
Դաշտադեմում Փաշինյանին դիմավորել է քրեական անցյալով հայտնի Չաղ Ռուստամը. Yerkir.am
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավը շարունակվում է Արագածոտնի մարզում: Հերթական կանգառը եղել է Դաշտադեմ գյուղու...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տե...