Բաքվում ընթանում է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի գործով դատավարությունը
Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի գործով դատական նիստն ընթանում է Բաքվի Յասամալի շրջանային դատարանում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
Հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմանուել Մակրոնին ապտակել են Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ժամանակ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակել են Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը ժամանեց Շվեյցարիա՝ մասնակցելու Ջո Բայդենի հետ հանդիպմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպմանը: Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կերչի շրջանում գիշերը տեղումների հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ ջրի մեջ են հայտնվել 200 տուն
Ղրիմի հիդրոօդերևութաբանական կենտրոնից հայտնում են, որ Կերչի շրջանում գիշերը տեղումների հետևանքով արտակարգ իրավիճակ է ստե...
Պուտինն ու ԵԽ ղեկավարը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությունը
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ...