Եկել եք ձեզնից ստանանք թավշյա մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը, եւ պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը. Նիկոլ Փաշինյանն Աբովյանում է
Եկել եք ձեզնից ստանանք թավշյա մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը, եւ պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին եւ տեղի ունեցած պատերազմին՝ նշելով 1996-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովը, որտեղ նախագիծ դրվեց շրջանառության մեջ, որտեղ նշվում է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. «Հայաստանը օգտագործում է վետոյի իր իրավունքը եւ փաստաթուղթը չի ընդունվում: Այդ նախագիծը դառնում է ԵԱՀԿ ղեկավարի հայտարարություն: Սակայն Ղարաբաղը շարունակում է բանակցություններին մասնակցել որպես ինքնուրույն լիիրավ կողմ: 1997-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվում է ՀՀ վարչապետ: 1998-ին դառնում է նախագահ եւ առաջին բանը, որ տեղի է ունենում, այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվում բանակցային գործընթացից:
Սա նշանակում է, որ արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը ոչնչացվում է: Սա մեծագույն ականն է դրված Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի տակ: Տարածքները դեռ մեր տիրապետության ներքո են, բայց դրա դիվանագիտական, միջազգային քաղաքական կոմպոնենտը մսխված է: ԼՂ հարցի կարգավորման շուրջ վերջին եռակողմ հանդիպումը՝ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան, տեղի է ունեցել 1997-ի ապրիլին Մոսկվայում: Փաստորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրն իր մայրաքաղաքում ընդունում է պատվիրակություն, որի կազմում է ԼՂ ներկայացուցիչը: Սա, ըստ էության, Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորության անկյունաքարն է: Քոչարյանի ընտրվելուց հետո ոչ մի այդպիսի հանդիպում չի լինում»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ դրանից հետո արդեն 1999-ին ի հայտ է գալիս փաստաթուղթ՝ Մեղրիի տարբերակը, որը ունի հետեւյալ տրամաբանությունը՝ Մեղրին տանք, Ղարաբաղը վերցնենք:
Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության երկու տարում Ադրբեջանի բոլոր ակնկալիքները բավարարել է:
«2007-ին շրջանառության մեջ են դրվում Մադրիդյան սկզբունքները, որոնց արդյունքում ստեղծվում է մի փաստաթուղթ, որն սկսվում է հետեւյալ կերպ. «ԼՂ խնդրի կարգավորման նապատակը 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին եւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը: Եվ կա կետ, որ մինչեւ վերջնական որոշումը ԼՂ-ն պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ:
Այս վիճակում ենք մենք ժառանգել Ղարաբաղի հարցը եւ դրա համար եմ ես ասել՝ բանակցությունները պետք է սկսել նոր կետից: Որովհետեւ եղածով բանակցությունները մտել են փակուղի: Մենք կամ պետք է համաձայնվեինք Ադրբեջանի պահանջներին, կամ պետք է պատերազմի լիներ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Օնիկ Գասպարյանը Շուշիի համար պատասխան ա տալու». Նիկոլ Փաշինյան
Այսօր Աբովյանում Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հանդիպմանը խոսեց նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերջին հայ...
Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է. Ն. Փաշինյան
Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել...
Եթե մենք դավաճան ենք՝ էսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է
Եթե մենք դավաճան ենք, ապա էսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի, գա, մեր ասածը լսի: Այստեղ եկած ժողովուրդը փողով է եկե՞լ, թե՞...
Ասում են՝ Ջրաշենից մեր ձայները առնվազն 70 տոկոս են լինելու, ոչ թե 60 տոկոս, ճի՞շտ են ասում. Նիկոլ Փաշինյանը՝ համակիրներին
Ասում են՝ Ջրաշենից մեր ձայները առնվազն 70 տոկոս են լինելու, ոչ թե 60 տոկոս, ճի՞շտ են ասում: Քանի մեր իշխանությունն է Հայ...