
Նաիրա Զոհրաբյանը ականատես է եղել Երևանի կոնտրոնում տեղի ունենցած սպանությանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ եղել է Աբովյան փողոցում, երբ կրակոցներ են հնչել:
«Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։ Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։ Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով՝ ում և որտեղ ուզում է, կրակում է։ Հիշեցնեմ Նիկոլի խոսքը՝ «մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու»»,- գրել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի կոնտրոնում սպանություն է տեղի ունեցել։