Ինչո՞ւ Ադրբեջանը 2 տարով հետաձգեց ՀՀ-ով Նախիջևանին կապող երկաթուղու շինարարությունը. Հոխիկյանը վերլուծում է

ArmDaily.am-ի հետ զրույցում հեռուստամեկնաբան, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ երկու տարով հետաձգվում է Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող երկաթուղու շինարարությունը, ասաց, որ պատճառն ամենայն հավանականությամբ քաղաքական է։

 

«Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե ներքին ինչ խոհանոցային խնդիրներ են առաջացել, բայց այդ ճանապարհը, որ իրենք սարքում են Արցախի հարավային գրավյալ շրջաններում, նկատի ունեմ Ջրականում, հետո ավելի ներքև Կովսականի շրջան, այդ հատվածներում բավական ռելիեֆը նորմալ է և խնդիր չկա, որ այդ ճանապարհը սարքեն։ Բայց, այնեուամենայնիվ, ճանապարհը ոչ թե ստոպ է արված, այլ դանդաղեցված է։ Եվ այն, որ իրենք նախատեսել էին, որ Հորադիզ-Միջնավան ճանապարահը պիտի շահագործման հանձնվեր մինչև 2021 թվականի աշուն, հիմա հանկարծ որոշել են, որ այդ ճանապարհաշինությունը դանդաղեցնում են՝ կարելի է ասել նույնիսկ կանգնեցնում են և հաջորդ 14 կիլոմետր գոյություն ունեցող ճանապարհը հարթ տարածությունում, ընդամենը որ պիտի փոսապատեն և մանր ու միջին հողծշինական աշխատանքներ կատարեն՝ փաստացի երկու տարի ժամանակ են ուզում դա սարքելու համար։ Դա տեխնիկական խնդիր չի՝ դա քաղաքական խնդիր է և պատճառների մասին չեմ կարող ասել։ Ենթադրում եմ, որ ավելի շատ իրանական գործոնն է այստեղ, որովհետև իրանցիները բավականին սկսել են կոշտ խոսել ադրբեջանցիների հետ»,-ասաց Հոխիկյանը։

Նա նշեց, որ ճանապարհը իհարկե կարող են սարքել, բայց այն ի վերջո, նորից մերն է լինելու, բայց հաշվի առնելով, որ ինչ-որ խնդիրներ կան Իրանի և Ադրբեջանի միջև, բնականաբար այս հետաձգումը միայն մեր օգտին է։

Քաղաքականություն