Նման դեպքերը պետք է ուսումնասիրվեն, արջի քոթոթը հարձակվել է, թե պաշտպանվել

Օրերս տեղի ունեցած արջի քոթոթի սպանության դեպքը պետք է մանրամասնորեն ուսումնասիրել և պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը և հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը լիահույս են, որ դեպքի մանրամասները կբացահայտվեն։

 

Ռուբեն Խաչատրյանն ասել է․ «Այս և նմանատիպ մյուս դեպքերը պետք է մանրամասնորեն ուսումնասիրել, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում ցուցաբերել, քանի որ մի շարք անհասկանալի հանգամանքներ կան։ Օրինակ՝ ես կարդացի, որ լուսանկարի տղամարդկանցից մեկն ասել է, թե արջը հարձակվել է, և տեղանքում բազմաթիվ մարդիկ են եղել։ Ես չեմ ուզում կասկածի տակ դնել ասվածը, եղելությունը, հուսով եմ, քննության արդյունքում պարզ կլինի, սակայն դա առնվազն տարօրինակ է, որ արջի քոթոթը կհարձակվեր մարդկանց վրա, քանի որ նրանք սովորաբար նման վարք չեն դրսևորում։ Այլ կլինի, եթե արջը պաշտպանվել է, դա ամեն ինչ փոխում է։