Իրավիճակը զարգանում է շատ վատ սցենարով. Տիգրան Աբրահամյան
Օրեր առաջ, երբ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանի հետ էինք հանդիպել, իր անուղղակի խոսքից հասկացա, որ այդ պաշտոնում մնալու մտադրություն առանձնապես չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Բայց իմ տպավորությամբ, նա իր պաշտոնին պատրաստվում էր հրաժեշտ տալ հունիսի 20-ի քվեարկությունից անմիջապես հետո՝ համենայն դեպս իր խոսքի կոնտեքստից դա էր բխում։
Այս պաշտոնաթողությունն ինձ հուշում է, որ իրավիճակը զարգանում է կանխատեսվածից շատ ավելի վատ սցենարով, որի պայմաններում ԱԳ նախարար 20 օր չսպասեց։
Չի բացառվում, որ պատճառներից մեկն էլ Փաշինյանի՝ ԱԳՆ համակարգը շրջանցելն ու Ադրբեջանի հետ այլ խողովակներով գաղտնի պայմանավորվածությունների գնալն է։
Ընդհանրապես դիվանագետի հետ հանդիպումը շատ անկեղծ մթնոլորտում անցավ, չնայած Այվազյանի գրեթե բոլոր ձևակերպումները դիվանագիտական նուրբ փաթեթավորումներ ունեին, սակայն ակնհայտ էր, որ ներսում՝ ԱԳՆ-վարչապետ հարաբերությունները սկզբունքների, մոտեցումների առումով, ակնհայտ տարբերվող էին։
Մի խոսքով, ԱԳ նախարարի հրաժարականն ու դրա պատճառների վերաբերյալ մեկնաբանությունները հուշում են, որ իրադարձությունները արտաքին ճակատում անկանխատեսելի, անվերահսկելի փուլ են մտել»,- գրել է Աբրահամյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
67 տարիների ընթացքում ամեն ինչ տեսել եմ, բայց երեկվա լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց. Սերժ Սարգսյան
Ինձ թվաց արյունս երակներում սառեց, մարդկային որեւէ բան կա՞ սրանց մեջ, էս անասունները հայրենիքի համար զոհված հերոս տղերքի...