67 տարիների ընթացքում ամեն ինչ տեսել եմ, բայց երեկվա լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց. Սերժ Սարգսյան
Ինձ թվաց արյունս երակներում սառեց, մարդկային որեւէ բան կա՞ սրանց մեջ, էս անասունները հայրենիքի համար զոհված հերոս տղերքին բերել ու լցրել են սառնարանը, բա սատանա՞ չեն սրանք, բա ինչ են։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես 67 տարեկան եմ, այս ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ եմ տեսել, ես զրուցել եմ տեւական ժամանակ երկու, երեք որդի կորցրած որդիների հետ, ամեն ինչ տեսել եմ, եւ ինձ թվում էր, որ ես այլեւս զարմանալու ու լացելու ունակություն չունեմ։
Ձեր ասած այդ նկարները, որը տեսել եմ, ինձ թվաց արյունս երակներում սառեց, բայց լավ մա՞րդ են դրանք, մարդկային որեւէ բան կա՞ նրանց մեջ, ոնց կարելի է հայրենիքի համար զոհված հերոս տղերքին, անկախ նրանից հերոսություն արել են, թե ոչ, իրենք ամեթանկագինն են տվել այս երկրին, իսկ էս անասունները բերել են ու լցրել սառնարանը այդ մարդկանց, բա սատանա՞ չեն սրանք, բա ինչ են»,– ասել է Սերժ Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Խուճապ էր սկսվել. ԱԱԾ նախկին պետը պնդում է՝ Փաշինյանին ժամը մեկ զեկուցել են ռազմաճակատում կատարվողի մասին
Պատերազմի ընթացքում ԱԱԾ-ն ժամը մեկ վարչապետին զեկուցել է ռազմաճակատային իրադրության օբյեկտիվ և լիարժեք պատկերը, պետք է հ...