Հասարակություն
ՀՀ տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին․ Մարուքյան
ՀՀ տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրվի Ադրբեջանին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Սահմանները բոլոր կողմերից պետք է վաղ թե ուշ բացվեն, բայց Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցք տալուն ես դեմ եմ», - ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ վաղ թե ուշ պետք է լինի եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի սահմանազատման և սահմագծման աշխատանքներով։
«Այլ բան է, թե ինչ լիազորություններով օժտված և այլ բան է, թե արդյոք այդ հանձնաժողովի արդյունքները ենթակա են լինելու Սահմանադրական դատարանի եզրակացությանն ու խորհրդարանի վավերացմանը։ Այս պահին չունենք որևէ փաստաթուղթ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ», - ասաց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Զինվորների դիերը մեզ մոտ բերվել են ամբողջովին որդերի թրթուրներով պատված, ունենք գայլերի կողմից հոշոտված դիակներ. դատաբժիշկ
Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինվոր է զոհվել. ՊՆ
Միջադեպն՝ ամենայն հավանականությամբ, հունիսի 2-ին է եղել․ մանրամասներ հայտնի տեսանյութի մասին
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ. ՊՆ
Ավելին Հասարակություն բաժնից
«Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում արձանագրվել է ընդամենը 7 դեպք
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձել է կտրել գլուխը. հակամիգրանտական բողոքի ակցիաներ Հյուսիսային Իռլանդիայում
Հայտնի է քանի մարդ ՀՀ քաղաքացիություն չի ստացել
Յուրօրինակ ընտրություն` Վարդենիսի ընտրատեղամասերից մեկում
1.0