Այվազյանի հրաժարականը զարմացրել է Մարուքյանին
ՀՀԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը զարմացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանին: Այս մասին նա հայտնեց այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին մասնակցել են նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, ԱԳ նախարարի այդ մտադրությունը նկատելի չի եղել:
«Ընդհանրապես խոսակցություն չի եղել իր հետ կապված: Այն հատվածը, որն իր հետ կապ ուներ, որտեղ վարչապետի պաշտոնակատարն ասում էր՝ ԱԳ նախարարին հանձնարարել եմ, և ԱԳ նախարարը գլխով էր անում, դա ուղիղ եթերում կա: Մնացած մասում որևէ բան չի եղել, և ես զարմացած էի, որ հետո իմացա, որ հրաժարական է տվել»,- ասաց Մարուքյանը:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև հիշեցրեց, որ ՀՀ պետական կառավարման համակարգի ներկա վիճակում հրաժարական ներկայացրած պաշտոնակատարի փոխարեն օրենքը թույլ չի տալիս նոր պաշտոնակատար նշանակել:
Այս իրավիճակը մեր երկիրը կարող է դնել շատ բարդ իրավիճակում»,- ասաց Մարուքյանը՝ կառավարության անդամներին կոչ անելով ևս 3 շաբաթ ծառայել պետությանը, և ոչ թե ամենածանր պահին հեռանալ՝ «այդ բեռը թողնելով ուղղակի օդում»:
Նշենք, որ ՀՀ յոթերորդ գումարման խորհրդարանի խմբակցություններն այսօր հանդես են գալիս գործող խորհրդարանի վերջին ճեպազրույցներով:
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...