ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շարունակո՞ւմ եք պահանջել վարչապետի հրաժարականը․ լրագրողը՝ կաթողիկոսին
Դժվարին ժամանակներ ենք ապրում և մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկդիր, ոգեշնչվի Սարդարապատի խորհրդով։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Այսօրվա մեր պատգամը պետք է լինի, որ ազգիս յուրաքանչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի և ազգի սիրով միաբանված, մեկ կամք, մեկ բռունցք, մեկ սիրտ դարձած լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը և միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից վտանգները և փորձությունները, որոնք սպառնում են մեր ինքությանը և պետականությանը»,- նշեց նա։
Կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ չի ցանկանում օրվա խորհրդից դուրս որևէ այլ քաղաքական բնույթի հարցի պատասխանել․ «Ապրենք այսօրվա խորհրդով և այսօրվա լուսեղեն պատգամը փոխանցենք մեր ժողովրդի զավակներին, որպեսզի Սարդարապատի ոգով զորացած՝ նրանք դիմագրավեն բոլոր փորձություններին»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերեն բարևել են և ասել, որ պետք է լքեն տարածը. ինչպես է տեղի ունեցել հայ զինվորենի հետ հայտնի միջադեպը. Հովհաննիսյան
Ադրբեջանի հատուկջոկատայինները եկել են, հայերեն բարևել մեր տղաներին և ասել, որ պետք է լքեն տարածը: Այս մասին Radio Aurora...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ Աստված ա ուղարկել, որ չարչարվեք, տանջվեք. քաղաքացին՝ Փաշինյանին
Ձեզ Աստված ա ուղարկել, որ չարչարվեք, տանջվեք: Այս մասին Նիկոլ Փաշինյանին ասաց քաղաքացին, որն եկել էր վարչապետի պաշտոնակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարդարապատ ժամանեց Արմեն Սարգսյանը, ապա նաև Նիկոլ Փաշինյանը
Րոպերեն առաջ Սարդարապատի հուշահամալիր ժամանեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նրանից մի քանի րոպե հետո ժամանեց նաեւ ՀՀ վարչա...