Կութ համայնքի դեկավարը՝ սահմանային իրավիճակի մասին. ArmDaily
Երեկվա լարված ու ծանր օրվանից հետո՝ այսօր մեզ մոտ դեռ ամեն ինչ խաղաղ է, այսօր դեռ կրակոցներ չկան։
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Կութ համայնքի դեկավար Սիմա Չիտչյանը։
«Երեկ երեկոյան ժամը 9-ին մոտ կրկին կրակոցներ էին լսվում, չեմ կարող ասել՝ որ կողմից էին կրակողները, բայց գյուղում էլ լսվում էին ավտոմատի «օչերեդները», բայց դե չենք իմանում, թե որ կողմից էին կրակում՝ մեր, թե իրենց։ Կողք կողքի կանգնած են՝ իրենք վերև, մերոնք՝ ներքև»։
Նա նշեց, որ դեպի գյուղ կրակոցներ չեն եղել։ «Հիմնականում զինվորականների միջև են կրակոցները, բայց դե ամեն դեպքում գյուղում լարվածությունը շատ մեծ է։
Դե բնական է՝ վախ կա մարդկանց մեջ, բայց դե ոչ մի ընտանիք գյուղից չի հեռացել, դե ուր գնան, հազիվ ստեղ՝ իրենց անասունով, իրենց տնտեսությունով ապրում են, թողնեն ո՞ւր գնան»։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին հորդորում է չուղևորվել Հայաստան և Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարությունը մայիսի 18-ին արված հաղորդագրություններում խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չուղեւո...