
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞ նչ վիճակում է գտնվում մեր զորքերի թիկունքային ապահովումը. ՊՆ ներկայացուցիչը պատասխանում է հարցին

ՊՆ-ում անցկացվող հարցուպատասխանի ժամանակ հնչեցվեց նաև մեր զորքի թիկունքային ապահովման մասին հարցադրում։
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է գտնվում մեր զինվորների թիկունքային ապահովումը։
ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց՝ քանի որ զինվորները գտնվում են բաց դաշտում, խնդիր են կատարում, տեղումների տակ, այս համատեքստում՝ ոչ, լիարժեք չի կատարվում։ Ինչ վերաբերում է պարենային ապահովմանը՝ սնունդ, իրեր և այլն, այս մասով խնդիր չունենք։