Լիտվան կսկսի հետապնդել Ռուսաստանի հետ կապեր ունեցող քաղաքացիներին․ РИА Новости
Լիտվայի հատուկ ծառայությունները կարող են ստանալ գործնականում անսահմանափակ լիազորություններ՝ Ռուսաստանի հետ կապեր ունեցող քաղաքացիների նկատմամբ գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին գրել է Գեոստրատեգիական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Լուկաս Լեյրոսը InfoBRICS կայքում հրապարակված հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ Լիտվայում, ինչպես նաև Բալթյան մյուս երկրներում, առկա է «ռուսական սպառնալիքի» վերաբերյալ բարձր լարվածություն, որի պայմաններում սպասվում է, որ ուժային կառույցները կօգտվեն իրենց նոր բացառիկ իրավունքներից։ Ըստ հեղինակի՝ վերահսկողության տակ կարող են հայտնվել այն քաղաքացիները, որոնք ունեն անձնական կամ ընտանեկան կապեր Ռուսաստանի հետ։
Լեյրոսի փոխանցմամբ՝ 2026 թվականի փետրվարից ուժի մեջ մտնող նոր օրենքը թույլ կտա Լիտվայի իրավապահ և հատուկ ծառայություններին իրականացնել մի շարք միջոցառումներ՝ այդ թվում գաղտնի հետևում, տեղեկատվության հավաքագրում, ինչպես նաև գույքի խուզարկություն՝ ներառյալ բնակարաններն ու ավտոմեքենաները։ Նշվում է, որ նման գործողությունները հնարավոր կլինի իրականացնել ցանկացած ժամանակ՝ առանց դատարանի որոշման և առանց տվյալ անձանց տեղեկացման կամ համաձայնության։ Լիտվայի իշխանությունները, ըստ հրապարակման, այդ քայլերը հիմնավորում են ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դեռ որոշում չկա․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնանկության մասով քննարկում եղել է, սակայն դե...
Հայաստանի վերաբերյալ բացահայտ ապատեղեկատվական և կեղծ հրապարակում․ վարչապետի խոսնակ
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյում գրել է, որ Օքայ Դեփրեմը հերթական անգամ տարածել է Հայաստանի վերաբե...
Հայաստանից Ադրբեջան, ոչ միայն ներմուծում է հնարավոր, այլև՝ արտահանում․ Պապոյան
Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապո...
Պարզվել է, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը ապակե վահանի հետևում թմբուկ նվագում․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում սարկազմով արձագանքել է մամուլի որոշ հրապարակումների:«...