ԵՄ-ն վախենում է Թրամփ-Զելենսկի հանդիպման բացասական հետևանքներից․CNN

Եվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը դրական կլինի։ Սակայն նրանք ընդունում են, որ Թրամփի հետ ցանկացած հանդիպման արդյունքը անկանխատեսելի է, հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս մասին գրում է CNN-ը։ 


«Թրամփի հետ կապված ցածր ռիսկի սցենար չկա», - ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։


CNN-ի աղբյուրները պարզաբանել են, որ եվրոպացի քաղաքական գործիչները չեն մասնակցի ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններին։ Ամերիկացի պաշտոնյաները հույս են հայտնել, որ հանդիպումը արդյունավետ կլինի։


Ավելի վաղ հաղորդել էինք ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Politico-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ վաղը դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկու հետ կայանալիք բանակցությունների ժամանակ «մեծ հնարավորություն» կա խաղաղության համաձայնագրի հասնելու։ Այս հանդիպումը տեղի է ունենալու Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում։

Քաղաքականություն