Հասարակություն
«Մինի» վրա իրանց «Ուրալը» տրաքել է․ Կութի բնակիչ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում գյուղացիների հետ զրույցի ընթացքում բնակիչներից մեկը Նիկոլ Փաշինյանին խնդրեց ավելի մոտենալ դաշտերին, որտեղ վար ու ցանք են անում։
«Հիմա, որ մենք վարել ու ցանել ենք, ուզում եմ համոզված լինել՝ կարո՞ղ ենք հետագայում հնձել», - Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց կութեցին։
«Պարոն Փաշինյան, մեր խոտհարքերը երևում է, էն սպիտակ ծաղիկները լրիվ մեր խոտհարքերն են, որը մնացել է, հիմա էլ հույս չունենք հնձելու», - ասաց գյուղացին։
Նիկոլ Փաշինյանը հեռադիտակ խնդրեց, որ ավելի լավ պատկերացնի տեղանքը։
«Նայեք լավ, լավ է, իրանց դրած «մինի» վրա իրանց «Ուրալը» տրաքել է», - մանրամասնեց գյուղացին։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը բռնեց նրա թևն ու թույլ չտվեց խոսքը շարունակել։
Նմանատիպ հոդվածներ
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքի տակ է. Լուկաշենկո
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
ՊՆ-ն մանրամասնում է, թե ինչ կրակոցներ են լսվել Տավուշում
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
1.0