Մակունցը վստահեցնում է՝ բիզնեսով զբաղվող այն անձինք, որոնք քաղաքականություն մտնելու հայտ են ներկայացնում, չեն կարող համատեղել
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ բիզնեսով զբաղվող բոլոր անձինք, որոնք քաղաքականություն մտնելու հայտ են ներկայացնում, չեն կարող համատեղել դրանք: Մակունցն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդադառնալով ՔՊ-ի նախընտրական ցուցակում գործարարների առկայությանը:
«Հայաստանում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ: Այն բոլոր դեպքերում, երբ այդ անձինք՝ անկախ ընկերության կամ բիզնես գործունեության չափերից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու, բոլոր նման դեպքերի համար Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ, այն է՝ ոչ թե արգելում է այդ մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը»,-ասաց Մակունցը։
Եվ, եթե ի վերջո կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա Մակունցը հիշեցրեց ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողովի գոյության մասին, այլ նաև՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին, որը կարող է ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները՝ ընդհուպ մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար:
Նա շեշտեց՝ պետք է հետևեն օրենքի տառին: Մակունցը վստահ է, որ շատ տարբեր ցուցակներում նաև տարբեր ծավալի գործունեություն ծավալող գործարարներ կլինեն, որոնց օրենքը նույնպես վերաբերում է:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած խոստմանը, որ բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատված լինի՝ Մակունցն ասաց. «Այն, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատված լինի ոչ միայն քաղաքական խոսք է, այլ նաև ՀՀ օրենքներով սահմանված սկզբունք: Եվ այդտեղ որևէ հակասություն չկա: Մենք նույնպես պնդում ենք, որ այն անձինք, որոնք հայտ են ներկայացնում քաղաքականության, չեն կարող դրանք համատեղել»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի. Փաշինյանը մանրամասնում է
Այս րոպեներին Հայաստանի վարչապետի պաշտանակատարը ԱԺ-ում մասնակցում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին:
ՔՊ-ն պաշտոնապես հրապարակեց ընտրական ցուցակի առաջին հարյուր համարները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին հարյուր համարները 1․ Փաշինյան Նիկոլ2․ Արարատ Միրզոյ...