Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության, Նաիրյան, Տարտու, Սարալանջի փողոցների, 1-ին, 2-րդ միկրոշրջանների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Սյունիք» թաղամասի և Ույծ գյուղի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ պողոտայով, Մ.Խորենացի, Գր.Լուսավորիչ, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Նմանատիպ հոդվածներ
«Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է` գազանջատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժ...
Air France-ն ու Finnair-ը հրաժարվել են Բելառուսի օդային տարածքով թռիչքներից
Air France և Finnair ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները Բելառուսի օդային տարածքով՝ Ryanair-ի ինքնաթիռի հետ կապ...
11 ժամով կսահմանափակվի Խանջյան-Սայաթ-Նովա հատման մասի թունելի երթևեկությունը
Մայիսի 29-ին՝ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասի, Գետ...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...